Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Երևանի Ավագանու ընտրություններրում հաղթական դիրքերում է գտնվում. ՀԱԿ ներկայացուցիչ
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Երևանի Ավագանու ընտրություններում հաղթական դիրքերում է գտնվում` չնայած ընտրությունների ժամանակ կատարված լուրջ խախտումներին, կիրակի լրագրողներին հայտնեց ՀԱԿ-ի կենտրոնաիկան գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:
“Բնական է, մենք նոր խախտումների, նոր հարձակումների ենք սպասում: Այս մամուլի ասուլիսը հետագա խախտումները կանխելու նպատակ ունի, քանի որ մենք վստահ ենք, որ խախտումներ կլինեն, քանզի իշխանություններն այս պահին ընտրությունների ժամանակ ձևավորված պատկերը փոփոխելու կարիք ունեն”,- ասաց Զուրաբյանը:
Նա նշեց, որ ՀԱԿ-ի վստահված անձինք շարունակում են “պայքարել ընտրակեղծիքների դեմ, իսկ ընդդիմությունը Հայ ազգային կոնգրեսի հաղթանակի լուրջ հույսեր ունի”:
Հայ ազգային կոնգրեսի նաախընտրական ցուցակը, որը կազմված է 167 հոգուց, գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա նրան են հաջորդում ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ու ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի ընտրությունները: “Երևանում տեղական ինքնակառավարման մասին” նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով:
Ընտրություններին մասնակցեցին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, ՀՀԿ-ն, “Օրինաց Երկիր” կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։
Ընտրելու իրավունք ունեցող 771 հազար 477 քաղաքացուց, նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 407745-ը, ինչը ընտրողների 52,85 տոկոսն է կազմում: --0—