Իրանի քաղաքացի է տուժել Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով

29.05.2009, 17:32
Իրանի քաղաքացի է տուժել Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով

Իրանի քաղաքացի է տուժել Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԻՆ առընթեր Փրկարար ծառայությունից։ 

«Երևան-Մեղրի ավտոճանապարհի 339-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պահատար։ «Մերսեդես» մակնիշի վառելիքատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը»,- ասվում է հաղորդագրությունում։

Գլանատակառը դատարկ է եղել, և հրդեհ չի բռնկվել: Վարորդը, ով  Իրանի Հանրապետության քաղաքացի է, ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու հայտնվել դժվարհասանելի տեղանքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ձորից և տեղափոխվել Քաջարանի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծանր է: -0-