ՀՀ ֆուտբոլի երիտասարդական ակումբի մարզչական շտաբը 23 ֆուտբոլիստ է հրավիրել առաջիկա խաղերի համար
Հայաստանի հավաքականը հունիսի 5-ին կխաղա շվեյցարական հավաքականի հետ՝ նրանց դաշտում, իսկ հունիսի 9-ին, ժամը 20։00-ին տեղական ժամանակով Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Թուրքիա խաղը։
«Ես արդեն ավելի քան երեք ամիս Հայաստանում են և լավ տպավորություն ունեմ այն խաղացողներից, ովքեր պետք է խաղան երիտասարդական հավաքականում։ Դուք բավականին որակյալ խաղացողներ ունեք»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց Սերիցլևը։
Դանիացի մասնագետը նշեց, որ հայկական թիմում շատ լավ կիսապաշտպաններ կան, և տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մեծ նշանակություն է տրվում միջին գծի խաղացողների դաստիարակությանը։ «Կցանկանայի, որպեսզի ինձ մոտ նույնպիսի դժվարություններ ծագեին նաև դարպասապահի, պաշտպանների և հարձակվողների ընտրության ժամանակ»,- նշեց հավաքականի մարզիչը։
Երիտասարդական հավաքական հրավիրվածների թվում են՝ դարպասապահներ Գևորգ Պռազյանը («Արարատ»), Էդվարդ Հովհաննիսյանը («Փյունիկ»), պաշտպաններ Գագիկ Դաղբաշյանը («Բանանց»), Արտաշես Առաքելյանը («Կիլիկիա»), Կարեն Խաչատրյանը («Փյունիկ»), Արտակ Անդրիկյանը («Փյունիկ»), Արտակ Եդիգարյանը («Փյունիկ»), կիսապաշտպաններ Դավիթ Մանոյանը («Փյունիկ»), Էդգար Մալաքյանը («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյանը («Փյունիկ»), Արտակ Ալեքսանյանը («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյանը («Փյունիկ»), Հրաչ Յաղանը («Ստանդարտ», Բելգիա), Կառլեն Մկրտչյանը («Փյունիկ»), Սարգիս Կարապետյանը («Բանանց»), Կամո Հովհաննիսյանը («Փյունիկ-2»). Լևոն Հայրապետյանը («Համբուրգ», Գերմանիա), Մասիս Ոսկանյանը («Բրյուգե», Բելգիա), Արտակ Դաշյանը («Բանանց»), հարձակվողներ՝ Միհրան Մանասյանը («Փյունիկ»), Հովհաննես Գոհարյանը («Բատե», Բելառուս), Գևորգ Ղազարյանը («Փյունիկ»), Հրանտ Գևորգյանը («Բանանց»)։
Հայաստանի հավաքականը միևնույն խմբում է Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ։
Եվրոպական բոլոր հավաքականները բաժանված են 10 ընտրական խմբերի։ Ընտրական խմբերի հաղթողները և երկրորդ տեղը զբաղեցրածների շարքում լավագույն 4 թիմերը կխաղարկեն միմյանց մեջ 2011 թվականի հունիսին Դանիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնության 7 ուղեգիր։