Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը նախօրեին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպան Կնուտ Հոուգի (Knut Houg, նստավայրը՝ Մոսկվա) հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀԱԿ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վերականգնման, քաղբանտարկյալների ազատ արձակման և Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Նույն օրը Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Գիդեոն Դյուհրսթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակի, առաջիկա ընտրությունների հետ կապված հարցեր:-0-