ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Գյուղերից մեկի բնակիչը կասկածվում է անօրինական կերպով թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեջ, երեքշաբթի ասվում է Ոստիկանության օպերատիվ ամփոփագրում։
««Վահան» համալիր միջոցառման շրջանակներում մայիսի 25-ին, ժամը 21.10-ին, թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով ոստիկանության Աշոցքի բաժնի աշխատակիցները Աշոցք գյուղից բերման են ենթարկել 28-ամյա Նելսոն Հ.-ին, որի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 4,3 գ չորացված-մանրացված, կանեփանման կանաչ գույնի զանգված»- ասվում է ամփոփագրում:
Ներկայումս նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:-0-