+14
Եղանակը Երևանում
Հայ

Ապարանում Առաջին հանրապետության օրվան ու մայիսյան հաղթանակներին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն

16:29
26 Մայիսի 2009

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքում Առաջին հանրապետության օրվան և Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հաղթանակներին նվիրված մի շարք միջոցառումներ է կազմակերպում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը։

«Մայիսյան հաղթանակների օրը Հայաստանում նշվում է արդեն 30 տարի՝ սկսած Խորհրդային միության գոյության վերջին տարիներից։ Այս տարի միջոցառումների շրչջանակներում ծաղկեպսակներ կդրվեն 1918 թ.-ի ազատագրական մարտերի հերոսների գերեզմաններին ու հուշարձաններին, կլինի համերգային ծրագիր և այլ տոնական միջոցառումներ»,- նշեց նա։  

Խոսելով հայ ժողովրդի պատմության մեջ մայիսյան հաղթանակների նշանակության մասին՝ հայրենակցական միության փոխնախագահը նշեց, որ այդ հաղթանակները հայ ժողովրդին պետականություն են տվել 900 տարի առանց պետականության գոյատևելուց հետո։   

«Մայիսյան հաղթանակներն անկախ պետականության հիմքն են դրել, որ մենք այսօր ունենք»,- ասաց Պետրոսյանցը։

Որպես հայ ժողովրդի այսօրվա խնդիր նա նշեց պետականության ամրապնդումն ու կայունացումը։  

«Մենեք ուժեղ բանակ ու ազգային ոգի ունենք, և անհրաժեշտության դեպքում հայ ժողովուրդը դարձյալ պատրաստ է պաշտպանել իր պետականությունը՝ անկախ ներքաղաքական տրամադրություններից»,- հավելեց Պետրոսյանցը։  

Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին հանրապետության անկախության օրը։ Առաջին հանրապետությունը գոյատևել է 1918-ից մինչև 1920 թվականը։ 1918թ. մայիսի 26-ին, Անդրկովկասյան սեյմի անկումից և Վրաստանի անկախության հռչակումից հետո, Հայ հեղափոխական դաշնակցության շրջանային ժողովը Թբիլիսիի Հայկական ազգային խորհրդին հանձնեց կաառվարության լիազորությունները՝ ազգային կյանքի բոլոր ոլորտներում դիկտատուրայի իրավունքով։

Մայիսի 28-ին Հայկական ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը, իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստը անկախ Հայաստանի առաջին վարչապետ նշանակեց ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, իսկ Երևանն ընտրեց որպես նոր պետության մայրաքաղաք։ Հայկական անկախ պետականությունը գոյություն ունեցավ մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը։

1918թ. մայիսին հայ ժողովուրդը թուրք զավթիչների նկատմամբ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում։

1918թ. մայիսին հայ ժողովուրդը Սարդարապատում, Բաշ-Ապարանում (Ապարան) և Ղարաքիլիսայում (Վանաձոր) հերոսական հաղթանական տարավ թուրք զավթիչների նկատմամբ։

Այդ ժամանակահատվածում կանոնավոր զորքերի և կամավորների գլխավոր հրամանատարը ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանն էր։ Սարդարապատի գլխավոր ճակատամարտում (մայիսի 21-28) մասնակցել են հայ ժողովրդի այնպիսի զավակներ, ինչպիսիք են ապագայում ՍՍՀՄ մարշալ Հովհաննես  Բաղրամյանը։

1968թ. Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին Արմավիրի մարզում կառուցվեց հուշահամալիր։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների