ՀՀ ոստիկանությունը փակել է Իրանից թմրայութերի մատակարարման ճանապարհը

26.05.2009, 16:22
ՀՀ ոստիկանությունը փակել է Իրանից թմրայութերի մատակարարման ճանապարհը
ՀՀ ոստիկանությունը փակել է Իրանից թմրայութերի մատակարարման ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը փակել է Իրանից թմրայութերի մատակարարման ճանապարհը, տեղեցվում է Ոստիկանության օպերատիվ ամփոփագրում։

«Վահան» համալիր միջոցառման շրջանակներում մայիսի 23-ի երեկոյան  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի աշխատակիցները ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով բերման են ենթարկել 49-ամյա  Արթուր Հ.-ին, որը ոստիկանների պահանջով ներկայացրել է 2 պոլիէթիլենային տոպրակ՝ ափիոնանման մուգ շագանակագույն զանգվածով»,- ասվում է հաղորդագրությունում։

Պարզվել է, որ Արթուր Հ.-ն նշված թմրամիջոցը ձեռք է բերել մայիսի 13-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ջուլֆա քաղաքում ոմն Նասիրից և նույն օրը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում՝ հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: -0-