Հայաստանում օձի խայթոցի երկու դեպք է գրանցվել

25.05.2009, 15:54
Հայաստանում օձի խայթոցի երկու դեպք է գրանցվել

Հայաստանի Վայոց ձորի մարզում օձի խայթոցի երկու դեպք է գրանցվել։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԻՆ առնթեր Փրկարար ծառայությունից, օձի խայթոցով Արենի գյուղի հիվանդանոց է տեղափոխվել Գետափ գյուղի բնակիչ, 27-ամյա Արամ Մարգարյանը:

Առաջին բուժօգնություն ստանալով` տուժածը տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Օձի խայթոցով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Մալիշկա գյուղի բնակիչ, 33-ամյա Ռուբիկ Մովսիսյանը:

Առաջին բուժօգնություն ստանալով` տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:-0-