Հայկական VivaCell-MTS հեռահաղորդակցական ընկերությունը բարեգործական ծրագրերը կրճատելու մտադրություն չունի. Գլխավոր տնօրեն

21.05.2009, 17:19
Հայկական VivaCell-MTS հեռահաղորդակցական ընկերությունը բարեգործական ծրագրերը կրճատելու մտադրություն չունի. Գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական VivaCell-MTS հեռահաղորդակցական ընկերությունը չի ծրագրում կրճատել իր բարեգործական ծրագրերը, հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ամեն տարի VivaCell-MTS-ն իր միջոցների մի մասը հատկացնում է բարեգործությանը։ Այս տարի բարեգործական ծրագրերի իրականացումն արդեն սկսվել է ու կշարունակվի տարվա մնացած 7 ամիսների ընթացքում։ Մենք բարեգործական ծրագրերը չենք կրճատելու»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հավաստիացրեց Յիրիկյանը։

Ինչպես հայտնեց VivaCell-MTS-ի գլխավոր տնօրենը, իրականացվող ծրագրերը ոչ թե բարեգործություն են, այլ ընկերության կորպորատիվ պատասխանատվության դրսևորում։ Յիրիկյանը հավելեց, որ VivaCell-MTSը՝որպես կորպորատիվ սուբյեկտ, տարբեր սոցիալական ծրագրերի իրականացումն իր գործունեության անբաժան մասն է համարում։

VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։

VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։

Հայկական VivaCell-MTS հեռահաղորդակացական ընկերությունը ամեն տարի միջոցներ է հատկացնում բարեգործությանը։ Մասնավորապես, ընկերությունը դարձել է «Սպարտակ» բալետի բեմադրության, «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանի մասնակցության հովանավոր, ժամանակ առ ժամանակ ֆինանսավորում է գյուղական դպրոցների, ջրատարների վերականգնումը։-0-