Մայիսի 21-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի հունգարական խորհրդարանի պատվիրակությունը
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 21-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նույն հանձնաժողովի նախագահի տեղակալներ Լասլո Կոսին և Մաթիաս Ֆիրթլին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այցի ընթացքում Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի, Հայաստան-Հունգարիա բարեկամության պատգամավորական խմբի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի հետ:
Հունգարիայի խորհրդարանական պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:-0-