Վրաստանն արգելել է կարտոֆիլի ներկրումը Հայաստանից

20.05.2009, 14:58
Վրաստանն արգելել է կարտոֆիլի ներկրումը Հայաստանից
Վրաստանն արգելել է կարտոֆիլի ներկրումը Հայաստանից

Վրաստանն արգելել է Հայաստանից կարտոֆիլի ներկրումը երկիր, ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։  

«Արդեն ավելի քան մեկուկես ամիս է՝ Վրաստանի համապատասխան ծառայությունները ոչ պաշտոնական մակարդակով արգելել են Հայաստանից կարտոֆիլի ներկրումը երկիր՝ հիմնավորելով նրանով, որ իբր թե ներկրվող կարտոֆիլում հայտնաբերվել է կարանտինային վնասատու՝ կարտոֆիլի ցեց»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց Գալստյանը։  
 
Երևանում հակված են կարծել, որ վրացական կողմի մտցրած արգելքն ուղղված է տեղական արտադրողների հետ կապված ներքին խնդրի լուծմանը։

Փոխնախարարի խոսքով՝ վրացական կողմը չի հստակեցնում, թե ուտիճը հայտնաբերվել է հայկական կարտոֆիլու՞մ, թե՞ Թուրքիայից ներկրվող կարտոֆիլում։ Ընդ որում, Գալստյանն ընդգծեց, որ նման վնասատու Հայաստանում չկա։  

Նա նաև հայտնեց, որ Վրաստանի տարածքով տրանզիտը դեպի Ռուսաստան շարունակվում է։        

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ մինչև ապրիլի կեսը Հայաստանից Վրաստան ներկրվել է 1712 տոննա կարտոֆիլ։ Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանում կարտոֆիլի ավելցուկ է եղել, հատկապես Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու մարզում, և Գյուղատնտեսության նախարարությունը ձեռնարկում է բոլոր միջոցները այս խնդիրը լուծելու համար։-0-