Ռուսաստանի տնտեսության աճն անպայման կարտացոլվի Հայաստանի վրա. ՌԴ ֆինանսական շուկաների դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ

20.05.2009, 14:17
Ռուսաստանի տնտեսության աճն անպայման կարտացոլվի Հայաստանի վրա. ՌԴ ֆինանսական շուկաների դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ
Ռուսաստանի տնտեսության աճն անպայման կարտացոլվի Հայաստանի վրա. ՌԴ ֆինանսական շուկաների դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ

Ռուսաստանի տնտեսության աճն անպայման կարտացոլվի Հայաստանի վրա, կարծում է ՌԴ ֆինանսական շուկաների հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Բեմբյա Խուլխաչիևը։

«Սակայն մյուս կողմից չէի ցանկանա, որպեսզի ռուսական ընկերությունները ստանային այս կամ այն ձեռնարկություններն այս կամ այն պետության արտաքին պարտքերի հիման վրա», - չորեքշաբթի նա լրագրողներին ասաց Երևանում մայիսի 19-20-ն անցկացվող ԱՊՀ մասնակից-պետությունների արժեթղթերի շուկաների կարգավորման պետական մարմինների ղեկավարների խորհրդի 9-րդ նիստի ընթացքում։

Խուլխաչիևը նշեց, որ շատ ավելի լավ է, երբ ձեռք են բերվում այդ ձեռնարկությունների արժեթղթերն ու «այստեղ մուտք է գործում շահագրգիռ ներդրողը»։

«Սակայն դրա համար քաղաքական և տնտեսական կայունություն է անհրաժեշտ։ Ես ենթադրում եմ, որ եթե մեր երկրում մի շարք տնտեսական պահեր նորմալ լինեն, ապա այլ երկրներում էլ այդ գործընթացը ևս տեղի կունենա», - ասաց նա։

Խուլխաչիևի խոսքերով՝ այսօր շատ դժվար է ասել, թե զգացվու՞մ է, արդյոք, ճգնաժամի հատակը։

«Ինչ--որ աստիճանով գործոն է հանդիսանում այն, որ նավթի գներն աճել են, և դա լրացուցիչ ազդակ հաղորդեց, մյուս կողմից բանկային հատվածն արդեն սկսում է դուրս գալ ճգնաժամից», - ասաց նա։

Այս կապակցությամբ ՌԴ ֆինանսական շուկաների հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալը տեղեկացրեց, որ նախորդ տարի Ռուսաստանում մի քանի ժողովրդական IPO-ներ անցկացվեցին, մասնավորապես՝ այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են «Ռոսնեֆտը» և «Սբերբանկը»։

««Ռոսնեֆտում» նոր բաժնետերեր են դարձել շուրջ 180 հազ. սուբյեկտներ, և պետության պարտականությունն է հետևել, որպեսզի նրանք այդ գումարները չկորցնեն», - եզրափակեց նա։

2003 թ.-ին ԱՊՀ մասնակից-պետությունների արժեթղթերի շուկայի կարգավորման պետական մարմինների ղեկավարների խորհրդի ստեղծման հիմնական նպատակը արժեթղթերի շուկայում միասնական ինտեգրացիոն դաշտի ձևավորումն է, ապագայում ներդրումային ընկերությունների գործունեության համար միասնական հարթակի ստեղծումը, ինչպես նաև միմյանց ներդաշնակ օրենսդրությունների ձևավորումը, որպեսզի տարբեր երկրների մասնակիցները կարողանան գործել շուկայում առանց լուրջ սահմանափակումների։-0-