Ռուսական սևծովյան «Կովկաս» և թուրքական Սամսուն նավահանգիստների միջև լաստանավային փոխադրում բացելու մասին համաձայնագիր կստորագվի մայիսի 26-ին Լայպցիգում մեկնարկող խոշոր համաժողովի ընթացքում, երեքշաբթի Երևանում ասել է «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի փոխնախագահ Ավթանդիլ Գորգիլաձեն։
Նրա խոսքերով՝ լաստանավային փոխադրումներ իրականացնող «Բլեք Սի Ֆերիս Լիմիթեդ» ընկերությունը, որի մասնաբաժնի 51 տոկոսը պատկանում է ՌԵՈՒ-ին, մտադիր է մասնակցել այդ նախագծին։
«Կան ծրագրեր, և բանակցություններ են ընթանում նաև բուլղարական ուղղությամբ, խոսքը Վառնա նավահանգստի մասին է», - ասել է Գորգիլաձեն։-0-