Հայաստանում հափշտակման հատկանիշներով 480 ավտոմեքենա է գրանցվել. Արդարադատության նախարարություն

19.05.2009, 14:54
Հայաստանում հափշտակման հատկանիշներով 480 ավտոմեքենա է գրանցվել. Արդարադատության նախարարություն

Ներկայում Հայաստանում հափշտակման  հատկանիշներով 480 ավտոմեքենա է գրանցվել, երեքշաբթի խորհրդարանում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա, գրանցված դեպքերից մեծ մասով առայսօր վերջնական որոշում չի ընդունվել, ինչը խոչընդոտում է քաղաքացիների գույքային իրավունքների իրականացմանը։

Միաժամանակ նախարարն ավելացրեց, որ 102 պետությունների տվյալներով միջազգային հետախուզության մեջ է գտնվում ընդհանուր առմամբ 7 միլիոն ավտոմեքենա։

Դանիելյանն ընդգծեց, որ այս տվյալները լիովին չեն արտացոլում ողջ պատկերը, քանի որ ոչ բոլոր երկրներն են մասնակցում նախագծին, ինքնուրույն հետախուզություն վարում երկրի ներսում, չդիմելով միջազգային հետախուզությանը,  և համապատասխան փաստաթղթեր չեն տալիս Ինտերպոլին։

«Նկատի առնելով տվյալ ասպեկտի ընդհանուր ցուցանիշները՝ Հայաստանում իրավիճակը ողբերգական չէ, բայց կան միջազգային պարտավորություններ, իչպես նաև սպառողների իրավունքների բազմակողմ պաշտպանության ապահովման հարցը, որոնք պետք է ապահովի Հայաստանը»,- ասաց Դանիելյանը։

2009 թվականի առաջին եռամսյակում Հայաստան ներմուծված ավտոմեքենաների թիվը կրճատվել է 40 տոկոսով կամ 3,7 հազարով։ Հունվար-մարտին ընդհանուր առմամբ երկիր է ներմուծվել 5872 ավտոմեքենա։ Կրճատվել է ինչպես օտարերկրյա, այնպես էլ ռուսական արտադրության ավտոմեքենաների ներմուծումը։ Միաժամանակ ռուսական ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել է գրեթե կիսով չափ (1906-ից մինչև 930)։

Առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել օտարերկրյա արտադրության 4900 ավտոմեքենա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7650-ի դիմաց։ -0-