415.48
5.04
388.48
+6
Եղանակը Երևանում
Հայ

«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը Երևանյան բանկում հաշիվներ է բացել հրդեհի ժամանակ զոհվածների ընտանիքներին օգնելու համար

19:53
15 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունն ու արհմիությունը ուրբաթ Երևանյան բանկում հաշիվներ է բացել հրդեհի ժամանակ զոհված 4 աշխատակիցների ընտանիքներին օգնելու համար, հայտնում է «Նաիրիտ» գործարանի մամուլի ծառայությունը։

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ ղեկավարությունն ու արհմիությունը գործարանի կոլեկտիվի առաջարկով ստեղծել են հոգաբարձուների խորհուրդ` մայիսի 14-ին Նաիրիտում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհված 4 աշխատակիցների ընտանիքներին աջակցելու համար հանգանակություն կազմակերպելու նպատակով:

Այսօր «Արարատ» բանկում  «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ արհմիության կողմից բացվել է երկու հաշվեհամար` դրամային հաշվեհամարն է 1510001664630100 (AMD ), դոլարային հաշվեհամարն է 1510001664630101 (USD)։

Անհատները և կազմակերպությունները կարող են փոխանցել ցանկացած չափի գումար` հայկական դրամ կամ ամերիկյան դոլար:

Տարածաշրջանում կաուչուկի խոշորագույն «Նաիրիտ» գործարանում պայթյուն է տեղի ունեցել նախօրեին տեղական ժամանակով երեկոյան ժամը վեցի սահմաններում, երկրորդ հերթափոխի աշխատանքի սկզբին։ Հրդեհի հետևանքով զոհվել է գործարանի չորս աշխատակից։

Երևանի «Նաիրիտ» քիմգործարանում տեղի ունեցած հրդեհի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածի՝ 231-րդ հոդվածի (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնների խախտելը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վտաս) և 285-րդ հոդվածի (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, եթե դա անզգուշությամբ մարդու առողջությանը վնաս է պատճառել, առաջացրել է համաճարակներ կամ անասնահամաճարակներ կամ այլ ծանր հետևանքներ) հատկանիշներով:

«Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ