ՀՀ խորհրդարանի խոսնակը համագործակցության հեռանկարներ է քննարկել Եվրոպական միջազգային շարժման գլխավոր քարտուղարի հետ

13.05.2009, 19:00
ՀՀ խորհրդարանի խոսնակը համագործակցության հեռանկարներ է քննարկել Եվրոպական միջազգային շարժման գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական միջազգային շարժման գլխավոր քարտուղար Հենրիկ Կրոնենի հետ քննարկել է ԵՄ հետ համագործակցության նոր հեռանկարները, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։   

Զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարն իր զրուցակցի խնդրանքով ներկայացրեց եվրոպական ընտանիքում ինտեգրվելուն ուղղված Հայաստանի օրենսդիրների գործունեությունը:

Նա ընդդգծեց, որ Եվրոպական Միության վերջերս մեկնարկած «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը նոր հորիզոններ է բացում Եվրամիության հետ համագործակցության համար և Հայաստանն անպայման օգտվելու է ընձեռած բոլոր հնարավորություններից:

Կրոնենն իր հերթին Աբրահամյանին ներկայացրեց Եվրոպական միջազգային շարժման պատմությունը, խնդիրները և նպատակաները, ապա զրուցակիցներն անդրադարձան շարժման գործունեությանը Հայաստանում:-0-