Հայաստանում երկու ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է զոհվել է

12.05.2009, 14:47
Հայաստանում երկու ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է զոհվել է

Հայաստանում երկու ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեք տուժածներ գտնվում են ծանր վիճակում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից։

«Այս գիշեր Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտ դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ջրանցքը», - ասվում է տեղեկատվության մեջ։

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ 18-ամյա Կարեն Աբգարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր 18-ամյա Ռազմիկ Գյուրջյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց։ Բժիշկների գնահատմամբ՝ տուժածի վիճակը ծանր է։

Բացի այդ, մայիսի 12-ին կեսգիշերին մոտ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական մասում դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2111» մակնիշի ավտոմեքենան բախվել է շինարարական տնակին։

Ավտովթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ 22-ամյա Վազգեն Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ 20-ամյա Սուրեն Գալստյանն ու 21-ամյա Սամվել Բոզինյանը տարբեր տեսակի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց։

Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է։-0-