ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում պաշտոնից ազատել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին։ Կառավարության որոշման մեջ մարզպետի հրաժարականի պատճառները չեն նշվում։
ՀՅԴ-ն ներկայացնող Գյոզալյանը զբաղեցնում էր Արագածոտնի մարզպետի պաշտոնը 2003 թվականից։
Ապրիլի 27-ին ՀՅԴ-ն հայտարարել էր իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Կուսակցությունը հրաժարվել է օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները։
ՀՀ Արագածոտնի մարզի մակերեսը կազմում է 2,7 հազ. քառակուսի կիլոմետր, բնակչության թվաքանակը՝ 126 հազար 278 մարդ։ -0-