ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը մայիսի 6-ին դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն Ազգային անվտանգության խորհրդի անդամի պարտականություններից ազատելու համար:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այդ կապակցությամբ հանրապետւթյան նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրել:
Ապրիլի 27-ին ՀՅԴ-ն հայտարարել էր իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Կուսակցությունը հրաժարվել է օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները։ -0-