ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել անվանի նկարչուհի Գայանե

04.05.2009, 13:45
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել անվանի նկարչուհի Գայանե

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ցավակցական ուղերձ է հղել անվանի նկարչուհի Գայանե Խաչատրյանի մահվան կապակցությամբ, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Հայ կերպարվեստը ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ անվանի նկարչուհի, երազային գույների ու հեքիաթային կերպարների վարպետ Գայանե Խաչատրյանը»,- ասվում է ուղերձում:

Նախագահը նշել է, որ Փարաջանովից հետո հենց նա դարձավ թիֆլիսահայ համայնքի յուրօրինակ խորհրդանիշը, ում անունը վաղուց դուրս է եկել երկրի և ազգային պատկանելության սահմաններից:

«Նրա արվեստը իրապես ուղղորդում և լուսավոր կերպարներով մեզ տանում է դեպի լավատեսության մաքուր հորիզոններ: Ավաղ, Վենետիկի աշխարհահռչակ բիենալեում նախատեսվող այս տարվա նրա անհատական խոշոր ցուցահանդեսն այլևս կկայանա առանց Գայանե Խաչատրյանի»,- նշվում է ուղերձում:

Հայկական պետության ղեկավարը խոր ցավակցություն է հայտնել մեծ նկարչուհու հարազատներին և նրա արվեստի  երկրպագուներին:-0-