«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2009 թ.-ին չի բարձրացնի բեռնափոխադրումների սակագները՝ պահպանելով դրանք 2008 թ.-ի մակարդակի վրա ճգնաժամի պայմաններում հայկական բիզնեսին աջակցելու նպատակով, այս մասին ՀԿԵՈՒ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԿԵՈՒ մամուլի ծառայությունից, ապրիլի 30-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Շայդուլլինը ներկայացրել է ՀԿԵՈՒ առաքելությունը, որը համազգային փոխադրող ընկերություն դառնալն է, ինչպես նաև զեկուցել է նաև «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի արդյունքների մասին։ Մասնավորապես ներկայացվել է 2009 թ.-ի ներդրումային ծրագիրը, ինչպես նաև ընկերության ֆինանսական արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։
Կողմերը քննարկել են Հայաստանում տրանսպորտային սպասարկման որակի զարգացման հեռանկարները։
Սարգսյանին պատմելով այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Շայդուլլինը, մասնավորապես, կանգ առավ այն բանի վրա, որ ՀԿԵՈՒ-ն այսօր տրանսպորտային համալիր սպասարկում մատուցող ձեռնարկություն է, որն իր գործունեությունը զարգացնում է ինտերմոդալ փոխադրումների ուղղությամբ (տարբեր տեսակի փոխադրամիջոցների օգտագործման աբողջություն՝ միևնույն բեռը գերբեռնմամբ առանց տիրոջ մասնակցության տեղափոխելու համար)՝ «դռնից դուռ» սկզբունքով։
Քննարկվել են նաև Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությանը վերաբերող հարցեր։
Կողմերը հատկապես կարևորել են ինչպես ՀԿԵՈՒ, այնպես էլ ողջ հանրապետության կադրային մենեջմենտի կատարելագործումը։ Անդրադառնալով ՀԿԵՈՒ սոցիալական գործունեությանը՝ Շայդուլլինը նշել է, որ կադրերը ընկերության ամենակարևոր ռեսուրսն են, իսկ նրանց անընդհատ ուսուցումը՝ հաջողության անպայման գրավականը։
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը։ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:--0--