ՀՀ ԱԱԾ-ն Իրանից թմրանյութերի ներկրման նոր ուղի է հայտնաբերել

04.07.2008, 19:14
ՀՀ ԱԱԾ-ն Իրանից թմրանյութերի ներկրման նոր ուղի է հայտնաբերել
ՀՀ ԱԱԾ-ն Իրանից թմրանյութերի ներկրման նոր ուղի է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԱԾ աշխատակցիները Իրանից Հայաստան  թմրանյութի անօրինական  ներկրման  ևս մեկ ուղի են հայտնաբերել։

Ինչպես ասվում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից «Նովոստի-Արմենիային» տրամադրած հաղորդագրությունում, հուլիսի 4-ին  Կապանում իրացնելով օպերատիվ տվյալները` թմրանյութի  հերթական  խմբաքանակի  ստացման  պահին  ձերբակալվել է Երևան քաղաքի  բնակիչ, հայտնի  որպես թմրավաճառ, Աշոտ Զիլֆուգարյանը, որի անձնական օգտագործման  «ՕՊԵԼ»  մակնիշի  ավտոմեքենայի  բեռնախցիկում հայտնաբերվել է 1,95 գ ափիոն տեսակի  թմրանյութ:

ԱԱԾ տվյալներով, թմրանյութը, ըստ նախնական  պայմանավորվածության, նույն  օրը «Բանդսան»  մակնիշի բեռնատարնայի պահեստային անվադողի մեջ  հարմարեցված  գաղտնարանում Հայաստան էր  տեղափոխել Իրանի քաղաքացի Բասհեմիռ  Մեհդի Կալամլահը` իր հերթական  ուղերթի  ժամանակ. նա    նույնպես  ձերբակալված է:

Փաստի առթիվ  հարուցված է քրեական գործ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: --0—