Երևանում կքննարկեն եվրաինտերգրման էստոնական փորձը
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասի ինստիտուտում հունիսի 19-ին կկազմակերպվի կլոր սեղան` «Հայաստանը և Եվրոպական ու Եվրո-ատլանտյան ինտեգրման էստոնական փորձը» թեմայով։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ինստիտուտից, զեկույցով և համեմատական վերլուծություններով ելույթ կունենան Այմար Ալտոսաարը` հայտնի էստոնացի փորձագետ և հասարակական-քաղաքական գործիչ, Էստոնիայի կառավարության նախկին պատգամավոր, Յաան Թոնիսոնի անվան ինստիտուտի ղեկավար և Ալեքսանդր Իսկանդարյանը` Կովկասի ինստիտուտի տնօրեն։
Կլոր սեղանին կմասնակցեն հայտնի փորձագետներ, քաղաքագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ և լրագրողներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կլոր սեղանը կազմակերպում է Կովկասի ինստիտուտը Հարավային Կովկասում Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամի հետ համատեղ` մի շարք փորձագիտական սեմինարների և հասարակական քննարկումների անցկացման ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Հայաստանի հանրության ուշադրությունը բևեռել տարածաշրջանի զարգացման որոշ հիմնահարցերի վրա: -0-