Հույները չկարողացան հաղթել հայերին՝ Եվրո-2008-ից առաջ վերջին հանդիպման ժամանակ

02.06.2008, 12:10
Հույները չկարողացան հաղթել հայերին՝ Եվրո-2008-ից առաջ վերջին հանդիպման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունաստանի ֆուտբոլի հավաքականը չկարողացավ հաղթել Հայաստանի հավաքականին՝ կիրակի գերմանական Օֆենբախ քաղաքում կայացած ընկերական խաղի ժամանակ։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0։ Երկու թիմերն էլ հնարավորություն ունեին գրավել դարպասը, սակայն վերջին րոպեներին հիանալի խաղացին դարպասապահներ Անտոնիոս Նիկոպոլիդիսն ու Գևորգ Կասպարովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեկ շաբաթ առաջ՝ ևս մեկ ընկերական հանդիպման ժամանակ, Հունաստանի հավաքականը 2։3 հաշվով զիջել է հունգարացիներին։

Այս հանդիպումը վերջինն էր Հունաստանի հավաքականի համար՝ Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կանցկացվի հունիսի 7-29-ը՝ Ավստրիայում և Շվեյցարիայում։

Երեքշաբթի առավոտյան Հունաստանի հավաքականը կմենկնի Գերմանիայից Զալցբուրգ, որտեղ նա պետք է անցկացնի D խմբի բոլոր երեք հանդիպումները։ Այդ հանդիպումներից առաջինը կկայանա հունիսի 10-ին, երբ հույները ուժերը կչափեն Շվեդիայի թիմի հետ։ Բացի շվեդներից, հույները խմբային փուլում ուժերը կչափեն ռուսների և իսպանացիների հետ։-0-