Հայաստանում ստեղծվել է սփյուռքի հետ կապերի կոմիտե
22.05.2008,
18:54
Հայաստանում ստեղծվել է սփյուռքի հետ կապերի կոմիտե
Հինգշաբթի Հայաստանի կառավարության որոշմամբ Արտաքին գործերի նախարարությանն առընթեր սփյուռքի հետ կապերի գործակալությունը վերակազմավորվել է որպես արտաքին գործերի նախարարության գերատեսչության սփյուռքի հետ կապերի կոմիտե։
«Նման վերակազմավորումը պայմանավորված է 2008 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրով և հանձնարարականով»,- տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։-0-