Հայաստանում կբացվի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոց

22.05.2008, 12:29
Հայաստանում կբացվի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոց
Հայաստանում կբացվի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոց

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ծրագրվում է բացել Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոց։ Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական ծառայությունից, համապատասխան հուշագիր է ստորագրվելու մայիսի 23-ին՝ Երևանում ԳԱԱ և ՌԴ կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիայի միջև։

Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գործարար կառավարման դոկտոր Ռադիկ Վանունցը և  Ռուսատանի կողմից՝   «Գործարար կառավարման դոկտոր» ծրագրի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը։-0-