ԱՄՆ կոնգրեսականը նախագահից և պետքարտուղարից պահանջում է Թուրքիային Հայաստանի շրջափակումը դադարեցնելու կոչ անել

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հինգշաբթի նախագահ Ջորջ Բուշից և պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսից պահանջել է, որպեսզի Թուրքիային կոչ անեն հանել Հայաստանի 15-ամյա տևողություն ունեցող շրջափակումը և իրական քայլեր ցույց տան, որոնք այդ ուղղությամբ ձեռնարկել է ամերիկյան վարչակազմը։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից (Armenian National Committee of America – ANCA), այս պահանջը գրվել է «Վերջ Հայաստանի թուրքական շրջափակմանը» անվանումով օրինագծում, որում նշվում է, որ «Հայաստանի շարունակական շրջափակումը չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը և բարգավաճմանը և չի խախտում ԱՄՆ երկարաժամկետ և կարճաժամկետ քաղաքական ծրագրերը»։
Փաստաթղթում նշվում է, որ Պետդեպարտամենտի գնահատականով շրջափակման հետևանքով Հայաստանի տրանսպորտային ծախսերն աճել են 30-35 տոկոսով, ինչը ճնշում է երկրի տնտեսության և առևտրի զարգացմանը։
Բանաձևը կոչ է անում անմիջապես դադարեցնել թուրքական շրջափակումը և պնդում է, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարը Կոնգերսի քննարկմանը ներկայացնի հաշվետվություն, որը տեղեկություններ է պարունակում այդ ուղղությամբ ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերի և ծրագրերի մասին։
«Մեզ հարկավոր է խստացնել ճնշումը Թուրքիայի վրա՝ Հայաստանի շրջափակումը հանելու համար, ինչը հայ գործարարներին թույլ կտա լիարժեք մասնակցել գլոբալ տնտեսական գործընթացներին և կնպաստի Հայաստանի եվրոինտեգրմանը»,- ասաց Շիֆը։
«Թուրքիայի անօրինական շրջափակումը Հայաստանի նկատմամբ միջազգային իրավունքի խախտում է և արգելք տարածաշրջանում ԱՄՆ շահերի համար։ Այս անբարո գործողությունները տնտեսապես մեկուսացնում և թուլացնում են հայ ժողովրդին»,- իր հերթին ասաց ANCA-ի տնօրեն Արամ Ամփարյանը։
Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը:
Թուրքիան որպես հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915-ին իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի: Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ --0—