Հայաստանը բարձր մակարդակով կանցկացնի ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժությունները. պաշտպանության նախարար

04.05.2008, 13:22
Հայաստանը բարձր մակարդակով կանցկացնի ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժությունները. պաշտպանության նախարար
Հայաստանը բարձր մակարդակով կանցկացնի ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժությունները. պաշտպանության նախարար

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Ռուբեժ-2008» զորավարժությունների անցկացմանը։

ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի կունենան ամռանը-աշնանը 4 փուլով՝ Հայաստանի և Ռուսաստանի տարածքում, դրանց կմասնակցեն մոտ 4 հազար զինծառայողներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից։ Զորավարժությունների ակտիվ փուլում Հայաստանի տարածքում մասնակցելու է զրահատեխնիկան, փողի և ռեակտիվ հրետանին, բանակային, գրոհող և կործանիչ ավիացիան, ՀՕՊ միջոցները, համապատասխան ինժեներային և կապի ստորաբաժանումները։

«Ես վստահ եմ, որ ինչպես մյուս զորավարժությունները, «Ռուբեժ-2008-ը» նույնպես մենք կանցկացնենք բարձր մակարդակով»,- ասաց Օհանյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, արդեն պլաններ են ստեղծված, անհրաժեշտ հրամաններ ու ցուցումներ են տրված։

«Այդ ցուցուների հիման վրա տարվում են համապատասխան աշխատանքներ»,- ասաց նախարարը։

Օհանյանը հիշեցրեց, որ զորավարժությունները կանցկացվեն չորս փուլով։ Նախարարի խոսքերով, առաջին և երկրորդ փուլում կմասնակցեն ՀԱՊԿ երկրների գործադիր մարմինների օպերատիվ խմբերի ներկայացուցիչները։

«Օպերատիվ խմբերը պետք է երկիրը պաշտպանությանը նախապատրաստելուն  անհրաժեշտ մեթոդաբանություն մշակեն։ Երրորդ և չորրորդ փուլերը հենց հրամանաշտաբային զորավարժություններն են, որոնց ընթացքում անմիջականորեն կծրագրվեն սպառնալիքին դիմակայելու պաշտպանական օպերացիաները»,- ասաց պաշտպանության նախարարը։

ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։--0—