Հայաստանում սկսվել է Ավագ շաբաթը
Հայաստանում մարտի 17-ից սկսվել է Քրիստոսի հարության տոնին՝ Սուրբ Զատկին նախորդող Ավագ շաբաթը։
«Սա Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթն է։ Այս օրերին մենք նրա հետ կիսում ենք նրա բոլոր տանջանքներն ու հոգեկան չարչարանքները, կրկին վերաիմաստավորում ենք կյանքի խորհուրդը»,-ասված է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամարդված հաղորդագրության մեջ։
Այսօր՝ Ավագ երկուշաբթի, հիշատակվում են «Անիծված թզենու» պատմության ավետարանական ընթերցումները, երբ Հիսուսը Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենուն, որը խորհրդանշում է հոգին, որ հոգևոր պտուղներ չի տալիս և նման է երկերասանիներին ու փարիսեցիներին, որոնց մոտ, չնայած արտաքին բարեպաշտությանը, Աստված չգտավ հավատի բարի պտուղները, այլ միայն օրենքի երկերասանի ստվերը։
Ավագ երեքշաբթին հիշատակվում է որպես հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օր։ Նուն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման կանխատեսությունը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը։ Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է նաև տասը կույսերի առակը։
Ավագ չորեքշաբթին հիշատակում է մեղավոր կնոջը, ով թանկարժեք յուղով օծել է Հիսուսի ոտքերը Բեթանիայում՝ Սիմոն Բորոտի տանը, ինչը խորհրդանշել է Տիրոջ մոտալուտ մահը։ Սրան հետևել է Քրիստոսին մատնելու Հուդայի որոշումը։
Ավագ հինգշաբթի քրիստոնյաները հիշատակում են Վերջին ընթրիքը, որի ժամանակ Աստված հաստատել է սուրբ Հաղորդության խորհուրդը։ Այդ օրը կեսօրին սուրբ Պատարագ է մատուցվում։
Օրվա երկրորդ կեսին կատարվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Հայ եկեղեցու 12 սպասավորների Ոտնլվայի արարողությունը, որ խորհրդանշում է խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոսն իր աշակերտների հանդեպ։
Երեկոյան Ավագ հինգշաբթի կատարվում է հսկման՝ Խավարումի արարողությունը, որի ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մի մեծ մոմ դրվում է կենտրոնում։
Այնուհետև Ավետարանի ընթերցման հետ, մասնավորապես, երբ նկարագրվում է Քրիստոսի աղոթքը Գեթսեմանում, Հուդայի մատնությունը, Քրիստոսի կալանավորումը, հարցաքննությունը, Աստծու անարգվելը, Պետրոսի ուրանալը, հանգցվում են մոմերը, և վերջում վառված է մնում միայն կենտրոնի մեծ մոմը։
Հանգած մոմերը խորհրդանշում են աշակերտների փախուստը Գեթսեմանից, իսկ վառվող մոմը՝ Քրիստոսի մենությունը։
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է։ Առավոտյան կատարվում է ժամերգություն, որի ժամանակ Ավետարանից Քրիստոսի վերջին ժամերին վերաբերող հատվածներ են ընթերցվում՝ Հուդայի մատնությունը, ձերբակալումը, Գողգոթայի վրա խաչվելը, մահն ու թաղումը։
Ավագ շաբաթը Հիսուսի իջնելն է դժոխք, դժոխքի ավերումն է, արդարների հոգիների փրկության շնորհումը, որին հաջորդել է Հարությունը։
Շաբաթ եկեղեցիներում կատարվում է Ճրագալույցի սուրբ Պատարագը, որի ժամանակ ավետվում է Հիսուս Քրիստոսի Հարությունը։
Սուրբ կիրակին՝ Հարություն Հիսուս Քրիստոսի, Սուրբ Զատիկ։ Այս օրը տոնական սուրբ Պատարագ է մատուցվում։-0-