Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի վրա ճգնաժամ-դիտարկումը տեղի կունենա մարտի 7-ին

06.03.2008, 13:03
Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի վրա ճգնաժամ-դիտարկումը տեղի կունենա մարտի 7-ին
Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի վրա ճգնաժամ-դիտարկումը տեղի կունենա մարտի 7-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ առաքելությունը մարտի 7-ին ծրագրում է ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ճգնաժամ-դիտարկումը կանցկացվի ի պատասխան ԼՂՀ ԱԳՆ պահանջների՝ հրադադարի ռեժիմի՝ վերջերս տեղի ունեցած կոպիտ խախտման նման միջադեպերի կրնություն թույլ չտալու նպատակով։

Մարտի 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն-գրոհային խումբը գրոհել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ բնակավայրի գյուղի մերձակայքում տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջատար մարտական դիրքերից մեկը և ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ, սակայն պատասխան գործողությունների արդյունքում այն ետ է շպրտվել նախկին դիրքեր՝ կրելով զգալի կորուստներ։

 

ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը հինգշաբթի նոտա է հղել ԼՂՀ ԱԳՆ` խնդրելով աջակցել մարտի 7-ին ճգնաժամ-դիտարկում անցկացնելու հարցում, ինչի առնչությամբ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել ճգնաժամ-դիտարկման կազմակերպմանն ու անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Ադրբեջանական կողմից դիտարկման խումբը կգլխավորի ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։-0-