ԱՊՀ տարածքում ՀԱՊԿ-ն ՏԱՄՀԿ ազգային առաջին բաժանմունքը բացվել է Երևանում

28.02.2008, 18:35
ԱՊՀ տարածքում ՀԱՊԿ-ն ՏԱՄՀԿ ազգային առաջին բաժանմունքը բացվել է Երևանում
ԱՊՀ տարածքում ՀԱՊԿ-ն ՏԱՄՀԿ ազգային առաջին բաժանմունքը բացվել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի (ՏԱՄՀԿ) առաջին ազգային բաժանմունքը բացվել է Երևանում։

Ինչպես հինգշաբթի բաժանմունքի բացման արարողության ժամանակ ասաց ՀԱՊԿ ՏԱՄՀԿ բաժնի տնօրեն Ռամիլ Լատինովը, ՏԱՄՀԿ ստեղծման մասին որոշումն ընդունվել է օգոստոսին Մոսկվայում, իսկ արդեն 2007թ. նոյեմբերին Երևանում կնքվել են վերջնական համաձայնագրերը։

«Ես խորհրդանշական են համարում, որ ՏԱՄՀԿ առաջին բաժանմունքը բացվում է Երևանում, քանի որ Հայաստանը Ռուսաստանի առաջատար գործընկերն է, և երկու երկրների փոխգործակցությունը հարցերի բավական լայն շրջանակ է ներկայացնում»,- ասաց Լատինովը։

Նրա խոսքերով, բաժնի աշխատանքի նպատակը Հայաստանի հանրությանը և պետական կառույցներին ՀԱՊԿ գործունեության մասին տեղեկացնելն է։

«Մենք աշխատելու ենք ի նպաստ Պայմանագրի անդամ-երկրների ժողովուրդների, և հանրության լայն շրջանակներին մատչելի կերպով հասցնելու ենք կազմակերպության նպատակներն ու խնդիրները»,- ասաց Լատինովը։

Իր հերթին ՀԱՊԿ ՏԱՄՀԿ ազգային բաժանմունքի ղեկավար Նվեր Թորոսյանը նշեց, որ այսօրվա դրությամբ հասարակությունը, ինչպես նաև պետական կառույցները, այնքան էլ չեն գիտակցում ՀԱՊԿ նպատակները և խնդիրները։

«Այս կապակցությամբ մեր առաջին խնդիրն է հանրությանը և պետական կառույցներին լիարժեք տեղեկատվություն տրամադրել ՀԱՊԿ գործունեության մասին, և թե ինչպես են այդ լուծումները կապված Հայաստանի հետ»,- ասաց Թորոսյանը։

Դրա հետ մեկտեղ նա հաղորդեց, որ հետագայում նախատեսվում է անմիջական հանդիպումներ ունենալ երիտասարդության, տարբեր կազմակերպությունների հետ, որոնք այս կամ այն առումով կապված են ՀԱՊԿ գործունեության հետ։

Այս կառույցի գործունեության վերաբերյալ նախատեսվում է նաև պարբերական հրատարակել։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)՝ ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծել են նախկին խորհրդային հանրապետությունները՝ 1992թ. մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) հիման վրա։

ՀԱՊԿ կազմում 7 երկիր է՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, որոնք Տաշքենդում ստորագրեցին ՀԱՊ-ը։--0—