Սերժ Սարգսյանը հայտարարում է ընդդիմության հետ համագործակցելու պատրաստակամության մասին
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, ով հաղթող է ճանաչվել փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում, երկրի ընդդիմադիր ուժերին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ։
«Իշխանությունը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր բոլոր ուժերի հետ՝ հանուն Հայաստանի զարգացման և ի բարեկեցություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»,- հայտարարեց Սարգսյանը՝ ելույթ ունենալով երեքշաբթի Երևանում կայացած հանրահավաքի ժամամանակ, որը կազմակերպվել էր նախագահական ընտրություններում նրա հաղթանակի առթիվ։
Նա նաև առաջարկեց բոլոր ընդդմադիր ուժերին միանալ՝ կառուցվածքային ընդդիմություն ստեղծելու համար՝ ընդգծելով, որ ընտրությունները բացառիկ հնարավորություն տվեցին ուժեղ իշխանություն և կառուցվածքային ընդդիմություն ստեղծելու համար։
Սարգսյանը վստահություն հայտնեց, որ միայն կառուցողական ընդդիմությունը կարող է խթանել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։
«Սակայն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամենավճռական քայլերը կձեռնարկվեն մեր երկրում առկա քաղաքական կայունության ամրապնդման, հասարակական կարգուկանոնի պահպանման և հասարակության բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ»,-հայտարարեց նա։
ԿԸՀ վերջնական տվյալներով, փետրվարի 19-ի ընտրություններում Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոս։
Սակայն ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում միտինգներ և քայլերթեր է անցկացնում՝ արտահայտելով իր անհամաձայնությունը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։-0-