Հայաստանում 2007 թվականի տվյալներով, հաշվվում է ավելի քան 516 հազար թոշակառու՝ 41 դոլար միջին թոշակով. վիճակագրություն
2007թվականի արդյունքներով, Հայաստանում թոշակառուների թիվը կազմում է 516 247 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 12656,1 դրամ կամ 41 դոլարից մի քիչ ավելի։ Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային վիճակագրության ծառայությունը՝ հղում անելով Հայաստանի սոցիալական ապահովության պետական ֆոնդի ամփոփիչ տվյալներին։
Ընդ որում, Հայաստանի ԱՎԾ տվյալներով, հայ կենսաթոշակառուներից 168525-ը ունի մինչև 26 տարվա աշխատանքային ստաժ և ստանում են միջին հաշվով 7345 դրամ (մոտ 24 դոլար)։ Եվս 347722 հայ թոշակառու էլ 26 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեն և ստանում են ամսական միջին թոշակ՝ 15229,9 դրամ (49,4 դոլար)։
2007 թվականին թոշակի անցած թոշակառուների թիվը կազմել է 22714 մարդ, իսկ նրանց ստացած թոշակի միջին չափը հասնում է 10235,6 դրամի (33,2 դոլար)։
Վիճակագրական տվյալներով, 13379,9 դրամ(43,4դոլար)-ի չափով ապահովագրական թոշակ Հայաստանում ստանում է 469107 քաղաքացի։ Հանրապետությունում հաշվվում է նաև 332300 թոշակառու, ովքեր ստանում են 14331,8 դրամ (46.5 դոլար) ծերության թոշակ, իսկ հաշմանդամության թոշակ ստացողների թիվը կազմում է 96076 մարդ, որնց միջին թոշակը 11083 դրամ է կամ 35,9 դոլար։
Դրանով հանդերձ, Հայաստանի վիճակագրական ազգային ծառայության տվյալներով, 2007 թվականի արդյունքներով, զինվորական թոշակառուների թիվը կազմել է 12009 մարդ՝ 10675 դրամ (34.6 դոլար) միջին թոշակով։ Ընդ որում, զինվորական թոշակառուներից 11-ը այն քաղաքացիներն են, ովքեր վերապրել են 1915 թվականի ցեղասպանությունը։ Ներկա պահին նրանց թոշակի միջին չափը կազմում է 27395 դրամ (88,9 դոլար)։-0-