Երևանի օդանավակայանում ինքնաթիռի վթարից հետո 11 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց

14.02.2008, 10:33
Երևանի օդանավակայանում ինքնաթիռի վթարից հետո 11 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց

11 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց՝ Երևանի օդանավակայանում Բելառուսի «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։

«11 տուժածներ տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ վեց մարդ, ստանալով առաջին բժշկական օգնություն, դուրս են գրվել, իսկ հինգը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն», - ասացին ՀՀ փրկարար ծառայությունից։

Զրուցակիցը տեղեկացրեց, որ տուժածների վիճակի մասին տեղեկատվությունը ճշտվում է, սակայն մարդիկ ունեն տարբեր աստիճանի վնասվածքներ, այդ թվում՝ նաև այրվածքներ։ Տուժածների թվում զոհեր չկան։

ՀՀ փրկարար ծառայությունից տեղեկացրեցին, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները։

Երևանում տեղական ժամանակով ժամը 4։15-ին օդ բարձրանալիս ընկել է Բելառուսի «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Երևան-Մինսկ չվերթը։ Աղետի հետևանքով ինքնաթիռը այրվել է։ Ինքնաթիռում կար 18 ուղևոր և անձանակազմի երեք անդամ։-0-