Հայկական «Հայփոստ» ընկերությունը հատուկ ուշադրություն է հատկացնելու աշխատակիցների որակավորման բարձրացմանը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայկական «Հայփոստ» ընկերությունը հատուկ ուշադրություն է հատկացնելու աշխատակիցների որակավորման բարձրացմանը։ Այս մասին երեքշաբթի Երևանում հայտարարեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը՝ ընկերության աշխատակիցների և փոստային բաժանմունքների ղեկավարների հետ հանդիպմանը։
«Հայփոստ» ՓԲԸ-ն իր հիմնական ներդրումներն ուղղում է մարդկային կապիտալի զարգացմանը և պատրաստ է միջոցներ ներդնել իր աշխատակիցների ուսուցաման և որակավորման բարձրացման համար»,- ասաց նա։
Միաժամանակ, Բոոնն ավելացրեց, որ ընկերությունը լայնամսշտաբ ծրագիր է սկսում իր աշխատակիցների որակավորումը բարձրացնելու նպատակով և փոստային բաժանմունքների ղեկավարներին խորհուրդ տվեց հնարավորինս շատ աշխատակիցների ներգրավել կրթական ծրագրերում, որոնք «Հայփոստ» ՓԲԸ-ը մտադիր է առաջարկել 2008 թվականին։
Մասնավորապես, գլխավոր տնօրենի խոսքով, փետրվարին Մոսկվայում տեղի կունենա սեմինար՝ շուկայագիտություն թեմայով, որին մասնակցությունը շատ կարևոր է «Հայփոստի» համար, քանի որ այսօր մարկետինգը ընկերության ամենաթույլ օղակներից է։
Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլին ՌԴ մայրաքաղաքում տեղի կունենա միջազգային սեմինար, որը կազմակերպելու է Միջազգային փոստային միությունը և նվիրվելու է ֆիլատելիայի հարցերին։
«Մեզ համար կարևոր է, որ մեր աշխաատկցիներն այս ոլորտում համապատասխան որակավորում ունենան, քանի որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ֆիլատելիան համարում է գործարարության հիմնական տեսակներից մեկը»,- ընդգծեց նա։
Բոոնն ավելացրեց, որ ֆինանսա-փոստային ծառայություններն ընկերության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է, այդ պատճառով էլ «Հայփոստ» ՓԲԸ-ն 4-5 մարդուց բաղկացած կազմով մտադիր է մասնակցել այս թեմայով սեմինարին, որը տեղի կունենա Ռումինիայում՝ հունիսի վերջին։
«Քանի որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ձգտում է միջազգային կառույց դառնալ, մենք աչ պակաս կարևոր ենք համարում նաև մեր աշխատակիցների անգլերեն լեզվի տիրապետման մակարդակին և նախատեսում ենք անգլերեն լեզվի դասընթացներ կազմակերպել Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետների աջակցությամբ»,- ասաց նա։
Բացի այդ, ընկերության ղեկավարի խոսքով, նախատեսվում է ինտերակտիվ դասընթացներ կազմակերպել հաճախորդների սպասարկման հարցերով։
«Մենք մտադիր ենք այս թեմայով ուսուցողական ծրագրեր կազմակերպել մեր փոստային բաժանմունքների աշխատակիցների համար, ընդ որում՝ առաջին դասընթացը կազմակերպվելու է ընթացիկ տարվա մարտ ամսին»,- պարզաբանեց նա։
Բոոնը նաև տեղեկացրեց, որ մարտին Կիևում տեղի կունենա սպասարկման որակը վերահսկելու թեմայով սեմինար, որի կազմակերպիչն է Post Europ միջազգային փոստային կառույցը։
«Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է, որը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ իր 900 փոստային բաժանմունքների միջոցով: Ընկերությունում 4 հազար մարդ է աշխատում։
«Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ. նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամկետով երկարացնելու իրավունքով։ --0—