Հայաստանը պետք է առաջարկի Ադրբեջանին` չհարձակվելու մասին պակտ ստորագրել. Հայաստանի նախագահի թեկնածու

08.02.2008, 19:49
Հայաստանը պետք է առաջարկի Ադրբեջանին` չհարձակվելու մասին պակտ  ստորագրել. Հայաստանի նախագահի թեկնածու

Հայաստանը պետք է առաջարկի Ադրբեջանին` չհարձակվելու մասին պակտ ստորագրել, ուրբաթ իր կողմնակիցների հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ-ից Հայաստանի նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը։

«Դա միջոց է ապացուցելու բոլորին, որ մենք ագրեսորներ չենք, ինչպես մեզ փորձում են ներկայացնել աշխարհին»,-ընգծեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, Ադրբեջանը նման պակտի ստորագրումից հրաժարվելու որևէ իրավունք չունի, քանի որ խաղաղության պահպանման սկզբունքը հակամարտությունների կարգավորման հիմքն է։

«Խաղաղության պահմանումը ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից է, և Ադրբեջանը պարտավոր է հետևել դրան»,-նշեց Հովհաննիսյանը։

Թեկնածուն ընգծեց նաև, որ գիտակցում է զիջումների անհրաժեշտությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, բայց դա պարտվողական տրամադրությունների արտացոլում չէ։

«Դաշնակցություն կուսակցությունն ապացուցել է Ղարաբաղի անկախության գաղափարին իր նվիրվածությունը, չէ՞ որ ՀՅԴ յուրաքանչյուր ութերորդ անդամ զոհվել է պատերազմում»,-ընգծեց նա՝ հավելելով, որ Հայաստանի համար ընդունելի է միայն փոխադարձ զիջումների քաղաքականությունը։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը հանդիսանում է Սոցինտերնի անդամ։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։ Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։–0—