Հայկական բանակը պատրաստ է լուծել իր առջև դրված հանձնարարությունները. պաշտպանության նախարար
28.01.2008,
18:11
Հայկական բանակը պատրաստ է լուծել իր առջև դրված հանձնարարությունները. պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։
«Հայաստանի զինված ուժերը հիմա մարտունակ են, ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական առումով և պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մեր բանակն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ պատրաստված սպաներ և զինվորներ, ժամանակակից զենք և ռազմական տեխնիկա»,- ասաց նա։
«Թող մեր հարևաններն իմանան, որ 90-ականները չեն կարող վերադառնալ։ Հնարավոր հարձակման դեպքում ագրեսորը կստանա այնպիսի հակահարված, որ այդ մասին կհիշի ոչ թե տարիներ, այլ դարեր»,- հայտարարեց նախարարը։
Միաժամանակ, նա ավելացրեց, որ Հայաստանը ցանկանում է խաղաղության մեջ ապրել իր հարևանների հետ։--0—