Հայաստանում դեռևս որոշում չի ընդունվել հավելյալ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու վերաբերյալ. պաշտպանության նախարար
Հայաստանում դեռևս որոշում չի ընդունվել հավելյալ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու վերաբերյալ, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։
«Այսօր մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում Կոսովոյին, քանի որ մտադիր ենք ավելացնել այնտեղ մեր խաղաղապահ ուժերը՝ դասակից հասցնելով վաշտի։ Այլ պետությունների վերաբերյալ որոշում դեռևս չի ընդունվել»,-ասաց նախարարը։
Նրա խոսքերով, համապատասխան որոշում պետք է ընդունի ՀՀ ԱԺ-ն։
Նա հավելեց նաև, որ Հայաստանում սկսվել է խաղաղապահ բրիգադի ձևավորումը։ «Այսօր մենք ունենք պատրաստված գումարտակ, որի զնծառայողները առաքելություն են կատարում Կոսովոյում և Իրաքում։ Հիմա սկսվել է շտաբի և ևս մեկ գումարտակի կազմավորումը, որոնք պատրաստ կլինեն 2008թ. կատարել իրենց առջև դրված խնդիրները»,-ասաց Հարությունյանը։--0--