2007 թ.-ին Հայաստանի երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 9 տոկոսով՝ հասնելով 2,97 տոնայի

28.12.2007, 11:41
2007 թ.-ին Հայաստանի երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 9 տոկոսով՝ հասնելով 2,97 տոնայի
2007 թ.-ին Հայաստանի երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 9 տոկոսով՝ հասնելով 2,97 տոնայի

2007 թ.-ին «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից իրականացվող բեռնափոխադրումների ծավալը, 2006 թ.-ի համեմատ, ավելացել է 9 տոկոսով և կազմել է 2,97 տ., ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 2007 թ. գործունեության ամփոփագրում։

Միաժամանակ, ըստ ամփոփագրի՝ եթե 2006 թ.-ի «Հայկական երկաթուղու» միջոցով բեռնափոխադրումների ծավալի մեջ հանքաքարի փոխադրման ծավալը կազմել է 30 հազ. տ., ապա 2007 թ.-ին այդ ցուցանիշը իջել է մինչև 18 հազ. տոննայի, ինչը, սակայն, չի ազդել բեռափոխադրումների ծավալի ընդհանուր աճի վրա։

 Բացի դրանից, փաստաթղթի համաձայն՝ 2007 թ.-ին ճանապարհների կառուցման և վերանորոգման համար Հայաստանի պետբյուջեից տրամադրվել է 24,6 մլրդ. դրամ (շուրջ 80,9 միլիոն դոլար), ընդ որում դրանից 18,145մլրդ. դրամը (շուրջ 59,6 միլիոն դոլար) ծախսվել է պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման վրա։

 Ըստ նախարարության կողմից տրամադրած տվյալների՝ 2007 թ.-ին պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել են 280 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, ինչպես նաև երկրի հարավում շահագործման է հանձնվել 91 կմ երկարությամբ Կապան-Ծավ-Շվինաձոր-Մեղրի ռազմավարական նշանակության երկրորդ ճանապարհը, որի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 15,2 մլրդ. դրամ։

Ամփոփագրում տեղեկացվում է, որ 2007 թ.-ին վերանորոգվել է 15 կամուրջ, տեղադրվել են 33,5 կմ մետաղական արգելափակոցներ, վերականգնվել են գարնանային հեղեղումների հետևանքով փլուզված միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների մի շարք տեղամասեր։

«Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն 100 տոկոսանոց պետական ընկերություն է, հանրապետության շարժակազմի հիմնական մասի և գրեթե ողջ երկաթուղային ենթակառուցվածքների (ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 930,8 կմ) սեփականատերը։

2008 թ.-ի հունվարի 15-ին ըստ միջազգային մրցույթի կորոշվի «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն ղեկավարը։

 2007 թ.-ի դեկտեմբերի 21-ին հրապարակվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ֆինանսական առաջարկությունը, որը «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն ղեկավարմանը փոխանցելու միջազգային մրցույթին մասնակցած միակ ընկերությունն է։ Առաջարկության համաձայն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն պատրաստ է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի մեջ ներդնել 570 միլիոն դոլար՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման անփոփոխ իրավիճակի դեպքում։-0-