Հայաստանի սահմանադրական բարեփոխումները կսկսեն աշխատել, երբ նախագահը և խորհրդարանը ներկայացնեն տարբեր քաղաքական ուժեր. փորձագետ

27.12.2007, 17:38
Հայաստանի սահմանադրական բարեփոխումները կսկսեն աշխատել, երբ նախագահը և խորհրդարանը ներկայացնեն տարբեր քաղաքական ուժեր. փորձագետ
Հայաստանի սահմանադրական բարեփոխումները կսկսեն աշխատել, երբ նախագահը և խորհրդարանը ներկայացնեն տարբեր քաղաքական ուժեր. փորձագետ

Հայաստանի սահմանադրական բարեփոխումները կսկսեն աշխատել, երբ նախագահը և խորհրդարանը ներկայացնեն տարբեր քաղաքական ուժեր։ Այս մասին հայտարարեց իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը հինգշաբթի սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկումների ժամանակ, որը կազմակերպել էր Փիար-մասնագետների հայկական ասոցիացիան (APRA)։

Նա խոսքերով, փոփոխությունները չեն աշխատում, որովհետև խորհրդարանի մեծամասնությունը իշխանամետ կուսակցությունն է և նախագահի ու խորհրդարանի որոշումներում տարաձայնությունները գրեթե բացառված են։

«Եթե հաջորդ նախագահը ևս լինի խորհրդարանական մեծամասնության կուսակցությունից, ապա Սահմանադրությունը չի աշխատի ողջ ուժով  նախագահական ընտրություններից հետո ևս, և մենք չենք կարողանա զգալ այն փոփոխությունները, որոնք կատարվել էին 2005թ.»,-հայտարարեց նա։

Մյուս հանգամանքը, որն ազդում է սահմանադրական բարեփոխումների գործնական  իրականացման վրա, ըստ փորձագետի, այն է, որ լրացումները կատարվել են գործող նախագահի օրոք և կյանքի են կոչվել ևս նրա իշխանության շրջանում։ «Այդ փաստն այնպես է ազդում, որ շատ դեպքերում իներցիայով գործում է հին Սահմանադրությունը»,-նշեց նա։

Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն տեղի ունեցավ 2005թ. նոյեմբերի 27-ին։ ԿԸՀ-ի տվյալներով, նախագծին կողմ է քվեարկել 1 մլն. 411 հազ. 711, դեմ՝ 82 հազ. 18 մարդ։

Բարեփոխված Սահմանադրությունը նախագահի լիազորությունների մի մասը տվեց այլ մարմինների, մասնավորապես, կառավարությանը և խորհրդարանին։ Այսպիսով, Հայաստանը ուժեղ նախագահական հանրապետությունից սահուն կերպով անցավ խորհրդարանական կառույցին։–0--