Հայաստանի նախագահը պետական պարգևներ է շնորհել մշակույթի մի խումբ գործիչների

26.12.2007, 16:25
Հայաստանի նախագահը պետական պարգևներ է շնորհել մշակույթի մի խումբ գործիչների
Հայաստանի նախագահը պետական պարգևներ է շնորհել մշակույթի մի խումբ գործիչների

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել մի խումբ մշակույթի գործիչների 2007թ. պետական մրցանակներ շնորհելու մասին:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին նախագահի մամուլի ծառայությունից, գրականության և հրապարակախոսության ոլորտում մրցանակը շնորհվել է Դավիթ Հովհաննեսին՝ «Նոր քրոնիկոն» գրքի համար, երաժշտության ոլորտում` Ռուբեն Սարգսյանին՝ «Ինչ որ մնաց», «Դեր Զորը վերապրածի խոստովանանքը», «Ի շրջանս յուր», «Պատարագ ուրվականի համար» նվագախմբային ստեղծագործությունների շարքի համար,

Կերպարվեստի ոլորտում պարգևի է արժանացել Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը՝ Հայաստանին նվիրված գեղանկարչական շարքի (բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ֆիգուրատիվ ազատ հորինվածքներ) համար։

Ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետարանի շենքի կառուցման համար պետական պարգևի են արժանացել Ջիմ Թորոսյանը (ճարտարապետ), Ռոլանդ Մարտիրոսյանը (ճարտարապետ),  Հենզել Հակոբյանը (ճարտարագետ), Գագիկ Գալստյանը («Հորիզոն 95» շինարարական կազմակերպության տնօրեն), Արծրուն Սերգոյանը («Հորիզոն 95» շինարարական կազմակերպության տեղամասի պետ)։--0—