Երևանում էլեկտրաքարշը հարվածել է մի կնոջ. տուժածը տեղափոխվել է հիվանադանոց

17.12.2007, 18:36
Երևանում էլեկտրաքարշը հարվածել է մի կնոջ. տուժածը տեղափոխվել է հիվանադանոց

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում մի կին տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ էլեկտրաքարշը հարվածել է նրան։    

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին հանրապետության Ոստիկանության լրատվական ծառայությունից, պատահարը տեղի է ունեցել նախորդ առավոտյան՝ երկաթուղային կայարանի մոտակայքում։

Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պատահարի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն։ --0—