ԵԱՀԿ-ն հերթական մոնիտորինգը կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին
17.12.2007,
17:33
ԵԱՀԿ-ն հերթական մոնիտորինգը կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի, դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անժեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում կկայանա մոնիտորինգ:
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երկուշաբթի հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։--0--