Հայաստանի Ռազմական դոկտրինում դրված սկզբունքները նպաստում են բանակի մարտունակության ամրապնդմանն ուղղված բարփոխումների իրականացմանը

14.12.2007, 18:06
Հայաստանի Ռազմական դոկտրինում դրված սկզբունքները նպաստում են բանակի մարտունակության ամրապնդմանն ուղղված բարփոխումների իրականացմանը

Հայաստանի Ռազմական դոկտրինում դրված սկզբունքները նպաստում են բանակի մարտունակության ամրապնդմանն ուղղված բարփոխումների իրականացմանը, ուրբաթ ԱԺ-ում հայտարարեց  ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը՝ Ռազմական դոկտրինին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։
 
«Ռազմական դոկտրինում դրված սկզբունքներն ու մոտեցումները թույլ են տալիս իրականացնել բարեփոխումներ, որոնք ուղղված են Զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը և հիմնված են համաեվրոպական ժողովրդավարական արժեքների վրա, ստեղծել անհրաժեշտ օրենսդրական դաշտ, ապահովել կայուն և հետևողական զարգացում»,-ասաց Հարությանյանը։

Նրա խոսքերով, նախագիծը միջազգային փորձաքննություն է անցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում, և նրա մշակման ժամանակ հաշվի է առնվել փորձագետների կարծիքը։

«Ռազմական դոկտրինի մշակումն անցել է առավելագույնս լայն քննարկում՝ բոլոր շահագրգիռ պետական մարմինների, գիտա-կրթական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային գործընկերների մասնակցությամբ»,-ասաց նախարարը։

Հարությունյանը նշեց, որ Ռազմական դոկտրինի մշակման ժամանակ մանրամասնորեն ուսումնասրվել է միջազգային փորձը, բայց հայկական կողմն իր առջև նպատակ է դրել ոչ թե պատճենել այս կամ այն երկրի փաստաթղթի մոդելը, այլ օգտագործելով առանձին արդյունավետ մեթոդներ՝ փորձել այնպիսի փաստաթուղթ ստեղծել, որը առավելագույնս կհամապատասխանի Հայաստանի ազգային արժեքներին և առանձնահատկություններին և ընդունելի կլինի միջազգային հանրության համար։

«Գործուն փաստաթուղթ դառնալու համար Ռազմական դոկտրինը պետք է նկատի առնի պետության և հասարակության զարգացման տրամաբանությունը, քանի որ բանակը հասարակության մասն է և չի կարող առանձին զարգանալ»,-ասաց Հարությունյանը։

Նա հավելեց, որ Ռազմական դոկտրինը ուղենիշ է բոլոր պետական կառույցների համար, որոնք պատասխանատու են ռազմական անվտանգության համակարգի համար և ապահովում է դրանց միասնական ռազմավարությունը՝ երկրի պաշտպանության գործում։

Հայաստանի Ռազմական դոկտրինի նախագծում նախանշված են երկրի հիմնական ներքին և արտաքին վտանգները։

Հիմնական արտաքին վտանգներ են՝ անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու հանրապետության սահմանների անձեռնմխելիությանն ուղղված ոտնձգությունները, ղարաբաղյան հակամարտության առկայությունը և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին նախապատրաստվելը, տարածաշրջանում սպառազինությունների անվերահսկելի մրցավազքի գործընթացը, Հայասատնի դեմ ուղղված դաշինքների ստեղծումը, ինչպես նաև հարակից երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը, միջազգային անվտանգության համակարգերի միջև առկա տարաձայնությունները, Հայաստանի մեկուսացման փորձերը, անդրազգային հանցագործությունը։
  
Փաստաթղթում որպես ներքին սպառնալիք նշված է՝ սահմանադրական կարգին անմիջական սպառնալիքը, ռազմական անվտանգության համակարգի արդյունավետության նվազումը, ապօրինի զինված միավորումների ստեղծումը, տնտեսական անվտանգության ցուցանիշի անկումը, բարոյա-հոգեբանական իրավիճակի վատթարացումը, ինչպես նաև արտակարգ իրավիճակները։

Սպասվում է, որ Հայաստանի Ռազմական դոկտրինը նախագահի կողմից կհաստատվի դեկտեմբերին։--0--