Կապանում երիտասարդ կինը մեղադրվում է ամուսնու սպանության մեջ
10.12.2007,
17:38
Կապանում երիտասարդ կինը մեղադրվում է ամուսնու սպանության մեջ
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կապանի 28-ամյա բնակչուհին ձերբակալվել է իր ամուսնու սպանության մեղադրանքով, հաղորդվում է ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրում։
Անցյալ շաբաթ օրը երեկոյան Կապանի ոստիկանության բաժնում տեղի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Բարiկավան բանավանում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու մարմին։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի խանութներից մեկի տարածքում սպանվածի կինը դանակով հարվածել է աճուկի մասում։ Ստացած վնասվածքների հետևանքով նա տեղում մահացել է։
Հանցագործության զենքն առգրավված է, կատարվում է հետաքննություն։ --0—