Հայաստանի նախագահը կարծում է, որ հեղափոխական մղումը աջակցություն չի գտնում հայ ժողովրդի մոտ

05.12.2007, 11:03
Հայաստանի նախագահը կարծում է, որ հեղափոխական մղումը աջակցություն չի գտնում հայ ժողովրդի մոտ
Հայաստանի նախագահը կարծում է, որ հեղափոխական մղումը աջակցություն չի գտնում հայ ժողովրդի մոտ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ հեղափոխական մղումը աջակցություն չի գտնում հայ ժողովրդի մոտ։

Այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է երեքշաբթի լրագրողներին՝ մեկնաբանելով «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանին Հայաստանում 10-ամյա մշտական բնակության մասին տեղեկանքի տրամադրման մերժման հետ կապված իրավիճակը. տեղեկանքն անհրաժեշտ է 2008 թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։

«Մեզ համար ձեռնտու կլիներ, որպեսզի այդ քաղաքական գործիչը մասնակցեր նախագահական ընտրություններին։ Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նա առանձնապես մեծ վարկանիշ չունի։ Հեղափոխական եռանդը ևս առանձնապես աջակցություն չի ստանում ժողովրդի կողմից, և ընհանրապես յուրաքանչյուր ընտրության ժամանակ երևի պետք է մեկը լինի, որ զվարճացնի նաև ընտրազանգվածին», - ասել է Ռ. Քոչարյանը։

Նրա խոսքերով, քաղաքական տեսակետից նախագահական ընտրություններին Կարապետյանի մասնակցությունը կարող էր փոշիացնել ընդդիմության ձայները։

«Սակայն ընտրություններն ունեն նաև իրավական հարթություն և չափազանց կարևոր է, որպեսզի հետագայում որևէ մեկը չկարողանա բողոքարկել ընտրությունների արդյունքները միայն այն պատճառով, որ թեկնածուներից մեկին չի հաջողվել մասնակցել ընտրություններին», - ասել է նախագահը։

Նրա խոսքերով, 2003 թ.-ին ընդունվել է իրավական ուժ ստացած դատական որոշում, որը վերաբերում էր Հայաստանում Կարապետյանի բնակության 10-ամյա ցենզին, և այդ որոշումը չի բողոքարկվել։

Նախօրեին առաջին ատյանի դատարանը մերժել է Կարապետյանի հայցն՝ ընդդեմ Հայաստանի Ոստիկանության վիզաների և անձնագրային բաժնի, որը մերժել է «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդին տրամադրել Հայաստանում 10-ամյա մշտական բնակության մասին տեղեկանք։-0-