ԱՄՆ-ի հայկական համայնքի հայտնի գործիչը պարգևատրվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով

22.10.2007, 13:47
ԱՄՆ-ի հայկական համայնքի հայտնի գործիչը պարգևատրվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով

ԱՄՆ-ի հայկական համայնքի հայտնի գործիչ, Համահայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը պարգևատրվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հ. Սասունյանը պարգևատրվել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ գործունեություն ծավալելու, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնելու և այդ բնագավառում ներդրած մեծ ավանդի համար։

Վարչապետ Սերժ Սարգսյանը հուշամեդալը Հարութ Սասունյանին հանձնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ` Լոս Անջելեսում:-0-