Զարգացման ասիական բանկը Հայաստանին 30,6 միլիոն դոլարի վարկ կտրամադրի՝ գյուղերում ճանապարհաշինարարական նախագծի իրականացման համար
Զարգացման ասիական բանկը (Asian Development Bank) Հայաստանին 30,6 միլիոն դոլարի վարկ կտրամադրի՝ գյուղերում մարզային ճանապարհաշինարարական նախագծի ծախսերի ֆինանսավորման համար, ասվում է բանկի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
Բացի այդ, ԶԱԲ-ը, որպես դրամաշնորհ, 600 հազ. դոլար կտրամադրի Հայաստանի տրանսպորտային նոր ռազմավարության զարգացման համար։
«Ճանապարհների մեծ մասը Հայաստանում անցնում են լեռնային տարածքներով, որտեղ սողանքները հաճախակի երևույթ են, իսկ ձմեռային ծանր պայմանները մեծ ջանքեր են պահանջում ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար։ Շատ վայրերում տեղատարափ անձրևներն ու ջրահեռացման անբավարար համակարգը խցանումների պատճառ են դառնում», - ասվում է տեղեկատվության մեջ։
Բանկում հիշեցրեցին, որ Հայաստանի կառավարությունը 2004 թ.-ին մշակել է ճանապարհային ցանցի արդիականացման ծրագիր՝ գյուղացիների հասանելիությունը հանրապետական մայրուղիներին բարելավելու համար. ծրագիրն ընդգկրում է առաջնահերթ համարվող 784 գյուղական և տեղական ճանապարհ՝ 2,7 հազ. կմ երկարությամբ։
«Ըստ գնահատականների, նախագծի արժեքը կազմում է 300 միլիոն դոլար՝ ներառյալ ԶԱԲ-ի կողմից ֆինանսավորվող ճանապարհային նախագիծը։ Հայաստանի 1,2 միլիոնանոց գյուղական բնակչության մեծ մասը, որի 45 տոկոսը չքավորներ են, ամենօրյա կյանքում կախված է ճանապարհային տրանսպորտից», - ասվում է տեղեկատվության մեջ։
ԶԱԲ-ում նշել են, որ գյուղերում աղքատության դեմ պայքարն ընթանում է դանդաղ՝ տնտեսական զարգացման խնդիրների պատճառով, ինչի պատճառն այն է, որ Հայաստանի տարածքի մեծ մասի լեռնային է և տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացած չեն։
«ԶԱԲ-ի նախագիծը կօգնի բարելավել ծառայությունների արագաշարժությունն ու հասանելիությունը գյուղական բնակչության համար, մեծացնել աշխատանքի տեղավորման հնարավորությունը, բարձրացնել տարածաշրջանային կենտրոններ և մայրաքաղաքի շուկաներ հասանելիությունը», - նշվում է տեղեկատվության մեջ։-0-