ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել ԱԳԳԾ իրագործման հարցերով հայկական գերատեսչությունների ակտիվ աշխատանքը

26.09.2007, 14:56
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր  է գնահատել ԱԳԳԾ իրագործման հարցերով հայկական գերատեսչությունների ակտիվ աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործման մեջ ներգրավված հայաստանյան բոլոր գերատեսչությունների ակտիվ աշխատանքը։

Ինչպես նախօրեին «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Սիմոնսն ասել է, որ իր Հայաստան այցի հիմնական նպատակն է՝ ներկայացնել ՆԱՏՕ-ի կողմից վերջերս նշանակված փոխգործակցության սպա Զբիգնև Ռիբացկուն (Zbigniew Rybacki)։

Սիմոնսն անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող զարգացումներին, ՆԱՏՕ-Ռուսաստան երկխոսությանը, Դաշինքի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումներին։

Դեսպանի խնդրանքով Օսկանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերջին զարգացումները։ --0—