Մոսկվայի «Մետրոպոլ» խաղատանը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Հայաստանի խորհրդարանի մի պատգամավոր. դեսպանատուն
Մոսկվայի «Մետրոպոլ» խաղատանը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Հայաստանի խորհրդարանի մի պատգամավոր, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցը։
«Տուժածը Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն է, որը Մոսկվայում է գտնվում մասնավոր այցով և կապ չունի Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի Ռուսաստան այցի հետ», - ասել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը։
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Տեատրալնի նրբանցքում գտնվող «Մետրոպոլ» խաղատանը չորեքշաբթի՝ ժամը 4։00-ին։ Նախնական տվյալներով, խաղատանը վեճ է տեղի ունեցել կովկասյան հանրապետությունների մի քանի քաղաքացիների միջև, որի ժամանակ նրանցից մեկը կրակ է բացել։
Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել էր Տվերի միջշրջանային դատախազության ներկայացուցիչ Սերգեյ Բալուչևսկին, փոխհրաձգության փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 30, 105 հոդվածներով՝ մահափորձի կազմակերպում։ Նրա խոսքերով, ներկա դրությամբ նախաքննությանը դեռ չի հաջողվել հարցաքննել տուժածին, քանի որ նրան վիրահատում են։
«Այս առթիվ դատախազությունը դեռևս տեղի ունեցածի առաջնային վարկածներ առաջ չի քաշում», - ասել է Բալուչևսկին՝ պարզաբանելով, որ կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի։-0-